«Մինչ այս պահը մենք բոլորս պարզեցինք, որ Վահագն Ալեքսանւյանը մանկապարտեզ չի ուտում։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նա նշեց, որ ԱԺ պատգամավորը երեք օր շարունակ պնդում է՝ ինքն առաջարկում էր խախտել Ընտրական օրենսգիրքը, ինչն աննորմալ երևույթ է։
«ասում եք, այստեղ նստած 29 պատգամավորները օրնսգրքի խախտման արդյունքում է այստեղ։ Եթե գեթ մեկ պատգամավոր խախտման հետևանքով է հայտնվել այստեղ, դուք պետք է չեղարկեք ընտրությունների արդյունքները, ինչո՞ւ եք օրինականացնում անօրինականությունը»,-ասաց Հովսեփյանը։