Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա նամակներ է թողել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 նամակ։

Համայնքային ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 78-ամյա Վանիկ Չ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment