Sputnik Armenia. ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս, նշել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
Նա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ հարցի քննարկումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը՝ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում։
Դե ֆակտո իրադրության այսպիսի վիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քվոտային պաշտոններում քարտուղարությունում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: