«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին

Քաղաքականություն

10.02.2026 | 10:47

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան մտադիր է հնարավորինս կարճ ժամանակում իրականացնել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսատոմը պատրաստ է կարճ ժամանակում սկսել նախագծի իրականացումը, բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, արդեն ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագիտական ​​պատրաստման ու վերապատրաստման անհրաժեշտության հետ կապված իրական այլընտրանքներ չկան»,- նշել է Գալուզինը։

Փետրվարի 6-ին ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի հետ: «Ռոսատոմ»-ի ղեկավարը պատմել էր Հայաստանի ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման երկրորդ ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվել էր նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment