Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նշել է, որ իր հաջորդ մենամրտը լինելու է տիտղոսային:

«Ես լսել եմ, որ իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսի համար։ Հաջորդ տարվա սկզբին, մոտավորապես՝ առաջին եռամսյակում», – հայ մարտիկի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը։

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է, որը նախորդ մենամարտում հաղթել է Իլյա Տոպուրիային:

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment