Քաղաքականություն
02.08.2026 | 17:00
Ազգային ժողովի միջանցքներում Factor TV-ի լրագրողը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից՝ նրա հրապարակային պնդումն այն մասին, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում, ինքը պատգամավորական մանդատ չի վերցնելու, ի՞նչն է փոխվել և ինչո՞ւ է պատգամավորը դրժել իր խոստումը։
Չնայած լրագրողի հետևողական հարցերին, Աղվան Վարդանյանը խուսափել է բովանդակային պատասխան տալուց։ Նա միայն նշել է, որ «դրա համար շատ հանգիստ է» և շարունակել է քայլել՝ անպատասխան թողնելով դիտարկումը, թե արդյոք նա պարզապես չգիտի ինչպես մեկնաբանել սեփական խոսքի և գործողության հակասությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։