«Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ հայ հասարակության կատարած ընտրության հետ պետք է հաշտվել։ Հետաքրքիր է՝ ՔՊ-ն հաշտվե՞լ է այդ ընտրության հետ, ընդունե՞լ է ժողովրդի ընտրությունը։ Եկեք միասին մի ռեբուս լուծենք՝ 49-ը մեծ է՞ 50-ից, եթե այո, եկեք՝ հաշտվենք։ Եթե 50 տոկոսից ավելին հայ հասարակության Ձեզ չի ընտրել, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով»,-ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նաև նշեց, որ ՔՊ-ականները մի կոնֆլիկտի մեջ էլ են մտնում․ «Ձայների փոշիացման համակարգը ԸՕ-ով է նախատեսված։ Եթե շարունակում եք ՀՀԿ-ի բոլոր գործընթացները քննադատել՝ հաշվի առեք՝ ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, ՀՀԿ-ի ժամանակ ընդունված ԸՕ-ն է։ Սա էլ մյուս ռեբուսն է ձեզ համար»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: