Սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 27 տոկոսով (PAN.am)

2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ, ինչը մոտ 27 % ավելին է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2026թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 290,016 զբոսաշրջիկ, ինչը մոտ 27 % ավելին է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը և մոտ 28 % ավելին՝ 2026 թ․ օգոստոսի համեմատ։ Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Ընդհանուր 2026թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ»,-ասվում է գրառման մեջ:

Leave a comment