Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

02.08.2026 | 16:56

Ազգային ժողովի ամբիոնից չորս տարվա ընդմիջումից հետո ելույթ է ունեցել պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը կատեգորիկ հերքել է իշխանական պատգամավորների պնդումները «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ՝ նշելով, որ չկա հաստատված և ոչ մի դեպք։ Փոխարենը նա հղում է արել Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմանը, որը ձևավորվել է հենց ներկայիս իշխանության օրոք։

Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն արձանագրել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում և «սոցիալական կաշառք»՝ ի դեմս կենսաթոշակների բարձրացման նախընտրական շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment