ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ


Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը, որի բացման առիթով ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


Նախագահը շնորհավորեց իններորդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ, շեշտեց՝ այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը:


«Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից, և իրականացվում  է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց նախագահը:


Առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ քաղաքացիներին՝ Խաչատուրյանը նշեց՝ նրանց ակտիվ մասնակցությունը ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարևական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանտվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը:


«Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, միաժամանակ, շնորհավորում եմ ԱԺ անցած քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ասաց նախագահը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացիներն այս դահիճչից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը:


 

Leave a comment