https://arm.sputniknews.ru/20260802/azh-1-in-nstashrjany-tezh-sksvec-ynddimadirnery-hishecrecin-artur-sargsjani-kalanqi-masin-105315706.html
ԱԺ 1-ին նստաշրջանը թեժ սկսվեց, ընդդիմադիրները հիշեցրեցին Արթուր Սարգսյանի կալանքի մասին
ԱԺ 1-ին նստաշրջանը թեժ սկսվեց, ընդդիմադիրները հիշեցրեցին Արթուր Սարգսյանի կալանքի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս քայլով ևս մեկ անգամ ապալեգիմիտացվում է խորհրդարանը, երբ ընտրված պատգամավորին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T10:56+0400
2026-08-02T10:56+0400
2026-08-02T10:56+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
նստաշրջան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105314193_0:38:1600:938_1920x0_80_0_0_096f6e81e1d37256b4364e7f6cfb17fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բավականին թեժ սկսվեց․ սկզբում ընդդիմադիրները բոյկոտեցին ու հրաժարվեցին ոտքի կանգնել ԱԺ պատգամավորի երդման տեքստն արտասանելու՝ առանց վեհափառի օրհնության, ապա ծափահարեցին, երբ նիստը վարող Կնյազ Հասանովն ընթերցեց Արթուր Սարգսյանի անունը։«Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ, կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր ԱԺ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթական դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը, թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։Նա շեշտեց, որ այս քայլով ևս մեկ անգամ ապալեգիմիտացվում է խորհրդարանը, երբ ընտրված պատգամավորին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105314193_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0357a9597d9cfd604ef4a17b034ce7a1.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), նստաշրջան, ընդդիմություն
հայաստան, աժ (ազգային ժողով), նստաշրջան, ընդդիմություն
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս քայլով ևս մեկ անգամ ապալեգիմիտացվում է խորհրդարանը, երբ ընտրված պատգամավորին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բավականին թեժ սկսվեց․ սկզբում ընդդիմադիրները բոյկոտեցին ու հրաժարվեցին ոտքի կանգնել ԱԺ պատգամավորի երդման տեքստն արտասանելու՝ առանց վեհափառի օրհնության, ապա ծափահարեցին, երբ նիստը վարող Կնյազ Հասանովն ընթերցեց Արթուր Սարգսյանի անունը։
«Նախորդ ԱԺ-ում գլխավոր դատախազը եկավ, կեղծ, սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, և նախորդ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը։ Նոր ԱԺ է ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթական դատական համակարգը, խախտելով Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը, թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա շեշտեց, որ այս քայլով ևս մեկ անգամ ապալեգիմիտացվում է խորհրդարանը, երբ ընտրված պատգամավորին թույլ չեն տալիս մասնակցել նիստին։