Հուլիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ իրականացրել են աշխատանքային շրջայց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից։
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են հիմնական սարքավորումներին, այդ թվում վերջին վթարավերականգնողական աշխատանքներին, դիտարկել ընթացիկ շահագործման ռեժիմների բնութագրիչ պարամետրերը։
Շրջայցի ընթացքում քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները, կանգառագործարկման խնդիրները և դրանց հետ կապված անհրաժեշտ ներդրումները։
Դիտումների քանակ1