https://arm.sputniknews.ru/20260731/pataskhanner-der-chen-stacvel-ruben-vardanjani-kiny-krkin-dimel-e-pashinjanin-ev-alievajin-105285434.html
Պատասխաններ դեռ չեն ստացվել. Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային
Պատասխաններ դեռ չեն ստացվել. Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային
Sputnik Արմենիա
Վերոնիկա Զոնաբենդը նույն խնդրանքով արդեն 2–րդ անգամ է դիմում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի ՄԻՊ–ին։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T21:50+0400
2026-07-31T21:50+0400
2026-07-31T21:51+0400
ռուբեն վարդանյան
կին
վերոնիկա զոնաբենդ
բաքու
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33436958_0:0:1600:901_1920x0_80_0_0_96c841ce3e6db7da48e8564b25497c84.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բարերար, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության Բաքու այցի նախապատրաստման կապակցությամբ ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չի ստացել։Ավելի վաղ նա հայտարարել էր նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Զոնաբենդը բաց նամակներով դիմել էր միջազգային և պետական կառույցների, պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։«Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով»,–նշել է Վարդանյանի կինը։Այս անգամ էլ տիկին Զոնաբենդը Ադրբեջանի ՄԻՊ–ին խնդրել է աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանրոցների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները։Զոնաբենդն ընդգծել է, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի ընտրված ձևաչափն ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցելու հարազատների կողմից ուղարկված անձնական ու թույլատրելի այլ իրերը։«Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։ Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։ Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն»,–նշել է նա։Նա հիշեցրել է, որ այս շաբաթ լրացավ Ռուբեն Վարդանյանին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամներին։Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջանցքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ Սիրանուշ Սահակյան
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33436958_117:0:1537:1065_1920x0_80_0_0_6607d3af9fc1c760a6d0eeda98a63e39.jpg.webp
ռուբեն վարդանյան, կին, վերոնիկա զոնաբենդ, բաքու, նիկոլ փաշինյան
ռուբեն վարդանյան, կին, վերոնիկա զոնաբենդ, բաքու, նիկոլ փաշինյան
Վերոնիկա Զոնաբենդը նույն խնդրանքով արդեն 2–րդ անգամ է դիմում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի ՄԻՊ–ին։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բարերար, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության Բաքու այցի նախապատրաստման կապակցությամբ ուղարկված դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չի ստացել։
Ավելի վաղ նա հայտարարել էր նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Զոնաբենդը բաց նամակներով դիմել էր միջազգային և պետական կառույցների, պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։
«Այդ իսկ պատճառով հուլիսի 30-ին ես երկրորդ անգամ եմ պաշտոնական նամակներ ուղարկել տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով»,–նշել է Վարդանյանի կինը։
Զոնաբենդն ընդգծել է, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի ընտրված ձևաչափն ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցելու հարազատների կողմից ուղարկված անձնական ու թույլատրելի այլ իրերը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։ Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով և բացառապես պաշտոնական ուղիների միջոցով։ Ակնկալում եմ պաշտոնական պատասխան և գործնական համագործակցության պատրաստակամություն»,–նշել է նա։
Նա հիշեցրել է, որ այս շաբաթ լրացավ Ռուբեն Վարդանյանին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամներին։