ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաև «Ապարան գրուպի» տնօրենին․ «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաև Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում: Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։ Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի և Ջուլիետա Ազարյանի։ ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են»:

Leave a comment