Սպիտակում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Փետրվարի 9-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 23։07-ին։ Այրվել են ձեղնահարկը՝ գույքով, 1-ին հարկում գտնվող հյուրասենյակի առաստաղը։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ։

_00_ՄԱ

Leave a comment