Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում:
Արգենտինայի առաջնության (Կլաուսուրա) 12-րդ տուրում «Բարակաս Սենտրալը» Բալեկյանի երկու գոլերի շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ է տարել նրա նախկին ակումբ «Հուրականի» նկատմամբ:
9-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը բացել է հաշիվը, իսկ 62-րդ րոպեին վերջակետ է դրել խաղին: Երկրորդ գոլն անչափ գեղեցիկ է ստացվել: 72-րդ րոպեին Բալեկյանը փոխարինվել է:
Ընթացիկ առաջնությունում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է 9 հանդիպման ու խփել 2 գոլ: «Բարակաս Սենտրալը» 12 խաղից հետո 18 միավորով 8-րդ տեղում է:
Դավիթ Եղիազարյան