Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանը նաև վճռել է Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջել էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում 05․06․2025թ․ հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը հերքել։
Քոչարյանը պահանջել էր նաև, որ Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձեն 6.000.000 ՀՀ դրամ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Sputnik Արմենիա