Հայտնի քննչական գործողությունների հետևանքով փակվել է Play City-ի ավտոմրցուղին, որը ամբողջ Հայաստանում միակ վայրն էր, որտեղ կարողանում էին մարզվել հայ ավտոմրցարշավորդները` միջազգային տարբեր առաջնությունների մասնակցելու նպատակով։
Պատանի մարզիկները, նրանց ծնողները և մարզիչները ներկայացնում են խնդրի մասին, ինչպես նաև` ՀՀ Քննչական կոմիտեին, Գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ԿԳՄՍ նախարարությանը հղված կոլեկտիվ դիմում-խնդրագիրն ու առաջարկվող իրավական լուծումը։