Մակրոնը Նյու Յորքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածները սպառնում են միլիոնավոր ընտանիքների զրկել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային՝ հաղթահարելու ձմեռը, և G7-ի էներգետիկայի հարցերով խումբը նույնպես համախմբում է իր ջանքերը՝ աջակցելու նրան»,- գրել է Մակրոնն X-ում։

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռադարների և որսացող հրթիռների մատակարարման պայմանագրի ստորագրումը կամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Leave a comment