Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-ին և 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-1 7մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Դիտումների քանակ4