https://arm.sputniknews.ru/20260924/si-tsinpini-het-lav-handipum-unecanq-tramp-107275411.html
Սի Ծինփինի հետ լավ հանդիպում ունեցանք. Թրամփ
Սի Ծինփինի հետ լավ հանդիպում ունեցանք. Թրամփ
Sputnik Արմենիա
Լրագրողների համար հայտարարություններից հետո քաղաքական գործիչներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T22:50+0400
2026-09-24T22:50+0400
2026-09-24T23:21+0400
դոնալդ թրամփ
սի ծինփին (չինաստանի նախագահ)
սի ծինփին
ամն
չինաստան
սպիտակ տուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107273646_0:0:3072:1728_1920x0_80_0_0_de2b98b84559a14946700eaa43fbb786.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը լավ է անցել։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով New York Post-ին։Թրամփը նաև նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերություններում արձանագրված նոր առաջընթացը՝ հայտարարելով, որ ինքն ու Սի Ծինփինը հսկայական հաջողությունների են հասել երկու երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում։Ինչպես է Չինաստանի նախագահի դիմավորման ժամանակ կործանիչը «լռեցնում» ԱՄՆ-ի օրհներգըՄիևնույն ժամանակ Xinhua-ն գրում է, որ ողջույնի խոսքում Սի Ծինփինը հայտարարել է, որ իր այցն ԱՄՆ ուղղված է բարեկամության, համագործակցության ամրապնդմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ «Չինաստանի դարպասները միշտ լայնորեն բաց են» համագործակցության համար։«Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, սակայն դրանցից շատերը դժվար է լուծել առանց նման համագործակցության»,-ասել է Սին։Դրանից հետո առաջնորդներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում՝ բանակցությունների ընդլայնված մասն անցկացնելու համար։Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը
ամն
չինաստան
սպիտակ տուն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107273646_0:0:2732:2048_1920x0_80_0_0_62c308362f6ad01d08750372e03d9859.jpg.webp
դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ամն, չինաստան, սպիտակ տուն
դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ամն, չինաստան, սպիտակ տուն
Լրագրողների համար հայտարարություններից հետո քաղաքական գործիչներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը լավ է անցել։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով New York Post-ին։
«Մենք լավ հանդիպում ունեցանք, և նա (Սի Ծինփինը) մեծ հետաքրքրություն ցուցաբերեց գրանիտի նկատմամբ։ Նրան դուր է գալիս գրանիտը։ Նա քարի մասնագետ է։ Եվ նա պաշտում է որակյալ գրանիտը։ Շատ շնորհակալություն»,-ասել է նա լրագրողներին։
Թրամփը նաև նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերություններում արձանագրված նոր առաջընթացը՝ հայտարարելով, որ ինքն ու Սի Ծինփինը հսկայական հաջողությունների են հասել երկու երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Միևնույն ժամանակ Xinhua-ն գրում է, որ ողջույնի խոսքում Սի Ծինփինը հայտարարել է, որ իր այցն ԱՄՆ ուղղված է բարեկամության, համագործակցության ամրապնդմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ «Չինաստանի դարպասները միշտ լայնորեն բաց են» համագործակցության համար։
«Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, սակայն դրանցից շատերը դժվար է լուծել առանց նման համագործակցության»,-ասել է Սին։
Դրանից հետո առաջնորդներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում՝ բանակցությունների ընդլայնված մասն անցկացնելու համար։