Թրամփը միտքը փոխել է Ուկրաինային Patriot տրամադրելու վերաբերյալ. Financial Times

https://arm.sputniknews.ru/20260731/trampy-mtapvokhvel-e-ukrainajin-patriot-tramadrelu-veraberjal-financial-times-105262165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_66:0:2797:2048_1920x0_80_0_0_e8699cfcaa4052cd69161c02b8affe13.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, հրթիռ

դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, հրթիռ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդն այժմ կարծում է, որ գլխավոր նպատակը ոչ թե Ուկրաինային զինելն է, այլ հակամարտության ավարտը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Financial Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համոզված չէ` արդյոք Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիր պետք է տրամադրել, թե ոչ։

Սա հակասում է ընդամենը երկու շաբաթ առաջ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ նրա իսկ արված հայտարարությանը։

«Սա շատ անսովոր սպառազինություն է, և մենք պետք է զգույշ լինենք այն հարցում, թե ում ենք լիցենզիա տրամադրում։ Մենք, ըստ էության, սարքավորումների համար արտոնագիր չենք տրամադրում», – հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով` իր գլխավոր նպատակը ոչ թե Ուկրաինային զինելն է, այլ հակամարտությանը վերջ դնելը։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ իր հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը առաջիկա օրերին Կիև կայցելեն։

«Ամեն բան շատ պարզ է. մենք ուզում ենք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմն ավարտվի։ Ես հրթիռներ չեմ փնտրում։ Մենք խաղաղություն ենք փնտրում», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը ակտիվորեն այլ գործարքներ է քննարկում։ Նույն հարցազրույցում նա լավատեսություն է հայտնել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Թրամփը հայտարարել է, որ խոսել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

«Սա հենց այն է, ինչ երկու երկրներն էլ շատ ցանկանում են։ Դա կարող է տեղի ունենալ», – հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ քննարկել է Patriot-ի համար որսացող սարքերի արտադրության լիցենզիաներին և դիվանագիտական ​​գործընթացի ակտիվացմանն առնչվող հարցեր։ Նա նաև հանդիպել է Lockheed Martin պաշտպանական ընկերության ներկայացուցիչների հետ, որը արտադրում է ATACMS, HIMARS, F-16 և հրթիռներ Patriot համակարգերի համար։

Նախօրեին The Guardian-ը հայտնել էր, որ ռուսական հրթիռը ոչնչացրել է անօդաչուներ արտադրող Կիևի գործարանը, որը պատկանում է ամերիկյան ընկերությանը։ Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան թիրախավորել է ամերիկյան ընկերությունը հակամարտության ընթացքում, գրում է թերթը։ Խոսքը Terminal Autonomy ընկերության մասին է, որը մասնագիտացած է արհեստական ​​բանականությամբ կառավարվող անօդաչուների արտադրության մեջ՝ օպերատիվ խորություններում հարվածներ հասցնելու համար։

Leave a comment