Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ

Քաղաքականություն

24.09.2026 | 22:59

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները: Կարևորվել է զբոսաշրջության, իրավական և դիվանագիտական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կապերին ու փոխգործակցության խթանմանը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment