Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները. Արման Թաթոյան

«Միասնության թեւերով» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քրեական հետապնդումն ու իրավապահ համակարգը ծառայեցվում են մեկ անձի քաղաքական շահերի:

Այն, ինչ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, քրեական հետապնդման քաղաքական հրահանգ էր ու քաղաքական հաշվեհարդար: Նրա այսօրվա արարքները հակասահմանադրական են, իսկ դրան հաջորդած ցանկացած գործողություն` ակնհայտ ապօրինի:

Այստեղ հարցն այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով փաստացի իրեն է վերապահել դատախազի ու քննիչի լիազորություններ, իսկ իրավապահ այդ համակարգերը հակասահմանադրական հրահանգներով ծառայեցնում է իր ու իր կուսակցության շահերին` մարդկանց առանց ապացույցների, կամայական հետապնդելու ու վարկաբեկելու համար: Այսպես էլ քայաքայվում են իրավունքն ու օրենքը, արդարադատության համակարգը:

Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է, որովհետև արված է քաղաքական շահերի ու կամայական քաղաքական հրահանգի համար:

Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment