Ընդդիմադիր խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով


ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն», – գրել է փաստաբանը Facebook-յան իր էջում:

Արեգնազ Մանուկյանի գործի մասին

2026թ.-ին Հուլիսի 9-ին Մանուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Քննչական կոմիտեի տվյալներով՝«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)»

Ավելի վաղ Մանուկյանը հարցաքննվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է անցկացրել նրա բնակարանում, ինչից հետո նա կանչվել էր հարցաքննության՝ որպես վկա։


Leave a comment