Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ



Սպորտ





Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն Ազգերի լիգայի մեկնարկից առաջ խոսել է խիտ խաղացանկի մասին։ Լատվիացիները կարճ ժամանակում պետք է անցկացնեն չորս հանդիպում։

«Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է։ Դուք գիտեք, որ մեզ համար միշտ դժվար է լինում երկրորդ խաղում պահպանել նույն մակարդակը։ Այժմ կունենանք նաև երրորդ և չորրորդ հանդիպումները։ Դա հեշտ չէ, այդ պատճառով յուրաքանչյուր դիրքում մեզ անհրաժեշտ է լրացուցիչ տարբերակ», – հայտարարել է մարզիչը։

Նիկոլատոն չի նշել կոնկրետ միավորների քանակ, որը կցանկանար վաստակել չորս հանդիպումներում։ Նրա խոսքերով՝ թիմի խնդիրն է յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար։

Մարզիչը խոստովանել է, որ կարոտել է հաղթանակներին և թիմից արդյունք է ակնկալում՝ ընդգծելով, որ միայն քրտնաջան աշխատանքն այլևս բավարար չէ։

Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ Երևանում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment