ՀՀ կառավարությունն այս կիրակի հրաժարական կտա։ Գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա մեր կառավարության վերջին նիստն է։ 9–րդ գումարման Ազգային ժողովի առիթով, ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի համաձայն, մենք կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Հետևաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,–ասաց Փաշինյանը։
Նա կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց այս ընթացքում կատարված աշխատանքի համար։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին։
Sputnik Արմենիա