Հուլիսի 29-ին «Երևան բժշկագիտական կենտրոն» «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխված Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որտեղ բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ը ներկայացրել է վթարի պահն արձանագրած տեսանյութը։
Հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճըն քաղաքի մուտքի մոտ, բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։