«Մեր հասարակությունը չարացած է ամեն ինչի, յուրաքանչյուրի, բոլորի նկատմամբ»․ Արթուր Ղամբարյան

«Ես շատ եմ մտածել հարցի շուրջ, թե ինչի են մեր հասարակության լայն զանգվածները ներդաշնակ այն ամեն ինչի հետ, ինչը միգուցե իմ համար շատ վտանգավոր է, մյուսի համար՝ ապոկալիպտիկ է։ Մեր 35-ամյա տարիների ընթացքում մեր իշխանությունների սահմանը չպահելու արդյունքում մեր ժողովուրդը չարացած է, մեր հասարակությունը չարացած է ամեն ինչի, յուրաքանչյուրի, բոլորի նկատմամբ։ Պատճառը ես այդտեղ եմ տեսնում»,- ՀՀ Անկախության օրը, «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«Մեր ժողովուրդը ուրախանում է, երբ ոռնացող մարդուն տանում են կալանքի (չգիտեմ՝ ինչ պատճառներով է, բայց ուրախանում է, դա տեսանելի է, որովհետև այսօր սոցիալական ցանցերում դա տեսնում եմ)։ Մեր ժողովուրդը ուրախանում է, երբ որ տեսնում է՝ մեկի կառուցածը քանդում են, ուրախանում է մեր ժողովուրդը, երբ որ տեսնում է՝ մտնում են մեկի սեփականությունը, օրենքով սահմանված սեփականությունը, ասում են․ «Քեզ շպրտում ենք դուրս, մենք մտնում ենք քաղաքապետարանով և այնտեղի մարզասարքերը օգտագործում ենք»։ Ինչո՞ւ ենք չարացած, որովհետև սահմանը անցել է»,- մանրամասնեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում՝

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment