6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ

Հասարակություն

29.07.2026 | 18:21

Քննչական կոմիտեն ավարտել է Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին ապրիլի 10-ին տեղի ունեցած, 6 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու համար, կալանավորված է, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2026 թվականի ապրիլի 10-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 6 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով 6 անձ մահացել է:

Կ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment