ՔՊ վարչության նիստում քննարկել են Հայկ Սարգսյանի հետագա «ճակատագիրը»

https://arm.sputniknews.ru/20260916/qp-varchutjan-nistum-qnnarkel-en-hajk-sargsjani-hetaga-tshakatagiry-106895225.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71289919_179:0:1600:1066_1920x0_80_0_0_b9d13e8277c80ccfd9d835df79f48c52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան

հայկ սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Սարգսյանը «Tete a tete»–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երեկ ՔՊ վարչության նիստի օրակարգում ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել, որոշել են հարցը հետաձգել՝ անցնելով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագծի քննարկման, գրում է «Ժողովուրդը»։ Նիստը վարել է ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

«Վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները»,-նշում է պարբերականը։

Մասնավորապես քննարկվել է՝ արդյոք Սարգսյանի վերջին հրապարակային հայտարարությունները հիմք են նոր կարգապահական վարույթ սկսելու և նրան կրկին նկատողություն հայտարարելու համար, թե հաշվի առնելով նախկինում արդեն կիրառված խիստ նկատողությունը, պետք է քննարկել նրան կուսակցությունից հեռացնելու հարցը։

Սարգսյանի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, «Tete a tete»–ին տված հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։

Ավելի ուշ` ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարություններն անվանել էր քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։
Վարչապետը նշել էր, որ Սարգսյանը ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ, Հայաստանի Հանրապետությունում շրջելը կամ իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը կապել էր իր անվան հետ, երբ իրավապահները մի քանի անգամ կանգնեցրել էին, բայց խախտումը չէին արձանագրել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի պետհամարանիշով երթևեկելու համար։
Դա սակայն չի խանգարել, որ Սևանի ափին Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ երեկո անցկացնի։

«Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում էլ դեռ 2020թ–ից լարվել են Հայկ Սարգսյանի հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ։

Leave a comment