Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի անմարդաբնակ տարածքին։
Այս մասին հայտնում է Արևմտյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնը՝ նշելով՝ արկը ընկել է բնակելի շենքերից և այլ կառույցներից զուրկ տարածքում։
Դեպքի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների խմբեր։ Դեպքի մանրամասները քննվում են։