Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ Այս մասին Araratnews-ին հայտնել է Քրեական դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։