«Անթույլատրելի է պետության կառավարումը վստահել քաղաքական գործիչներին, այն պետք է վստահել բացառապես տեխնոկրատներին»․ Նաիրի Սարգսյան

«Մենք համարում ենք հասարակական վերահսկողությունը վերահսկողության ամենաարդյունավետ տեսակներից մեկը, և հաճախ ապակենտրոն հասարակական վերահսկողությունը բավականին բարձր արդյունքներ է ապահովում։ Մի հատ էլ, որ հասարակական վերահսկողությունը կենտրոնացած ենք դարձնում, այլևս դրա նման իրական վերահսկողություն գոյություն ունենալ չի կարող»,-Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Նաիրի Սարգսյանը:

Նա լիահույս է, որ Համահայկական հասարակական դաշինքը լինելու է այն հարթակը, որը պարտավորեցնելու է իշխանությանը և մասնակցելու է բոլոր իշխանությունների կառավարությունների կազմման գործընթացներում․ «Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ պետություն կառավարելը հեշտ գործ չէ, և անթույլատրելի է պետության կառավարումը վստահել քաղաքական գործիչներին, այն պետք է վստահել բացառապես տեխնոկրատներին, իսկ տեխնոկրատների համար այս Դաշինքը հավակնում է դառնալ դարբնոց»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment