Բրազիլիայի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկու Նեյմարը հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։
«Իմ ժամանակը ազգային հավաքականում ավարտվեց։ Կարծում եմ՝ ես իմ անունը գրել եմ նրա պատմության մեջ, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Ես շատ բանի միջով եմ անցել, իմ արյունն ու կյանքը տվել եմ, միշտ պայքարել եմ դեղին մարզաշապիկի համար, բայց հիմա հասկանում եմ, որ այլևս չեմ ուզում դա անել», – ասել է Նեյմարը։
34-ամյա Նեյմարը Բրազիլիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (80 գոլ 130 խաղում)։ Բացի «Սանթոսից», որտեղ նա մեծացել է, հարձակվողը խաղացել է նաև «Բարսելոնայում», «Պարի Սեն Ժերմենում» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։ Կաֆուից հետո (142 խաղ) Նեյմարը երկրորդն է ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով։
Աշխարի առաջնության 1/8 եզրափակչում Բրազիլիան 2-1 հաշվով պարտվել էր Նորվեգիային։ Նեյմարը խաղադաշտ էր մտել 67-րդ րոպեին՝ փոխարինելով Գաբրիել Մարտինելիին։ Սա նրա 15-րդ մասնակցությունն էր եղել Աշխարհի առաջնության խաղերում, որով գերազանցել էր աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։ Եզրափակիչ սուլիչից հետո Նեյմարը, որը խաղի վերջում իրացրել էր 11 մետրանոց հարվածը, սկսել էր լաց լինել։ Նույն օրը հարձակվողը հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մտադրության մասին։