Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարսից ծոցի երկրներն աջակցել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերից կամավոր վճարումներ գանձելու ծրագրին։
Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրներից մեկի աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ ծրագիրն առաջարկվել է Օմանի կողմից և նպատակ ունի վերացնել նավթի առևտրում խափանումները՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո։