https://arm.sputniknews.ru/20260917/hvovhannes-hambardzumjany-hajtararel-e-vor-avartum-e-karieran-hajastani-havaqakanum-106978373.html
Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Sputnik Արմենիա
Համբարձումյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում: 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T22:17+0400
2026-09-17T22:17+0400
2026-09-17T22:29+0400
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/13/21101392_0:85:1600:985_1920x0_80_0_0_c32b322758e90d43f63b12b98b919167.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է Հայաստանի հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է սոցցանցում։«Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական խաղից մինչև ազգային հավաքականի վերջին խաղը՝ այս ընթացքի յուրաքանչյուր պահը թանկ է ինձ համար և ընդմիշտ կմնա իմ հիշողության և սրտի մեջ: Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունը և միասին ապրած հույզերը միշտ կլինեն ինձ հետ: Հատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին վստահության և հավաքականում ինձ կրկին տեսնելու ցանկության համար: Ես միշտ մտածել եմ, որ ազգային թիմ պետք է գալ լիովին առողջ և լավագույն մարզավիճակում, պատրաստ` տալու առավելագույնը։ Այսօր ես զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս ինձանից պահանջում եմ», – գրել է ֆուտբոլիստը:Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել հավաքականի բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել է, ազգային թիմի իր գործընկերներին, ինչպես նաև երկրպագուներին:Նշենք, որ Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականին՝ Իռլանդիայի դեմ ընտրական փուլի խաղում: Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում նա անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/13/21101392_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f349e1ac63fa56e2b2ca26b38cc07bd7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ
22:17 17.09.2026 (Թարմացված է: 22:29 17.09.2026)
Բաժանորդագրվել
Համբարձումյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 53 հանդիպում:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտարարել է Հայաստանի հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է սոցցանցում։
«Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական խաղից մինչև ազգային հավաքականի վերջին խաղը՝ այս ընթացքի յուրաքանչյուր պահը թանկ է ինձ համար և ընդմիշտ կմնա իմ հիշողության և սրտի մեջ: Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունը և միասին ապրած հույզերը միշտ կլինեն ինձ հետ: Հատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին վստահության և հավաքականում ինձ կրկին տեսնելու ցանկության համար: Ես միշտ մտածել եմ, որ ազգային թիմ պետք է գալ լիովին առողջ և լավագույն մարզավիճակում, պատրաստ` տալու առավելագույնը։ Այսօր ես զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս ինձանից պահանջում եմ», – գրել է ֆուտբոլիստը:
Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել հավաքականի բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել է, ազգային թիմի իր գործընկերներին, ինչպես նաև երկրպագուներին:
Նշենք, որ Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականին՝ Իռլանդիայի դեմ ընտրական փուլի խաղում: Ընդհանուր առմամբ ազգային թիմի կազմում նա անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: