Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իրանի օրինակին։ Նա այս մասին հայտարարել է Channel 14-ի եթերում։
«Մեզ չի կարելի վախեցնել։ Մեզ հետ գործ մի՛ ունեցեք։ Իմ խորհուրդն է Էրդողանին չդնել իրեն նույն իրավիճակում, որտեղ Իրանն է իրեն դրել։ Դրա փոխարեն նա պետք է կենտրոնանա Թուրքիայի և իր սեփական գործերի վրա։ Մենք պաշտպանում ենք մեր շահերը և կշարունակենք դա անել», – ընդգծել է Կացը։
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ներկայումս Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախում չկա, և Իսրայելը «չի ձգտում նման սցենարի»։
Կացը նաև զգուշացրել է, որ իր երկիրը թույլ չի տա Սիրիայի ամրապնդում իր անվտանգության հաշվին։ «Մենք թույլ չենք տա Էրդողանին հանել Սիրիան մեր դեմ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը», – հայտարարել է նա։