Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին: BBC-ն գրում է, որ համաշխարհային առևտրին սպառնում է ևս մեկ լուրջ խոչընդոտ, և այն ուժով վերացնելու փորձերը կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության նոր աճի:


Եմենի հութիներն այս շաբաթ հրթիռակոծել են երկու սաուդյան նավ: Հութիների պնդմամբ՝ ևս 10 նավ հրապարակված վերջնագրից հետո շրջվել է ու հեռացել Սաուդյան նավահանգիստներից:


Այսպիսով, վտանգվել է նավագնացությունը Բաբ էլ Մանդեբի նեղուցում, որը Կարմիր ծովի հարավային ծայրամասը կապում է Հնդկական օվկիանոսի հետ։ Այն ավելի է կարևորվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պատճառով, որն անհրաժեշտ է Պարսից ծոցի երկրներից նավթի և քիմիական արտադրանքի արտահանման համար։

Թեհրանը հերքել է հութիներին հրթիռներ մատակարարելու փաստը։ Հութիներն էլ հերքում են Իրանի հետ ռազմական կապերը՝ պնդելով, իրենք են զբաղվում իրենց սպառազինությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment