Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն. այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուիչ Էսմայիլ Բաղային:
«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի, որովհետև դիվանագիտական քողի տակ նրանք միջամտել են Իրանի ներքին գործերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի միջամտությունը:
Ավելի վաղ Իրանում ֆրանսիացի երկու դիվանագետներ էին ձերբակալվել: