«Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու, տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակին՝ որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն՝ ճիշտ աշխատանքի և ուժեղ կառավարության դեպքում, փոքրացնելու է այն տնտեսական տարբերությունը, որ ունենք Ադրբեջանի հետ»,- նշում է Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում։
Վերջինս մանրամասնում է «Ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է, բյուջեի կեսն է նավթն ու գազը բերում։ Իսկ գիտե՞ք, թե ինչքան նավթ է արդյունահանում Ադրբեջանը՝ օրական կես միլիոն բարել։ Իսկ ինչքա՞ն էր Ադրբեջանը արդյունահանում 7 տարի առաջ՝ 750 հազար բարել։ Այսինքն՝ 7 տարվա ընթացքում Ադրբեջանի նավթի արդյունահանումը 30%-ով անկում է ապրել։
Ի՞նչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում. աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ, բայց մի քանի տարի հետո (ամեն տարի աճում էր սպառումը մինչև վերջերս) էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ և անկում ապրել նավթի արդյունահանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից էլ կախված է ինչ-որ չափով նաև գազի գինը։
Ի՞նչ է անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որն ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել՝ սկսելու է հետ ընկնել մեզանից»։
Մանրամասն՝ տեսանյութում։