Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ երկու նոր հարվածի մասին։
Հուսիները նշել են, որ Յանբուում «Saudi Aramco» ընկերության օբյեկտները ենթարկվել են «տասնյակ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի» հարձակման, ինչի հետևանքով առաջացել են «խոշոր հրդեհներ և պատճառվել զգալի վնասների։ Հրթիռների թիրախ է դարձել նաև Խամիս Մուշայթի ռազմաօդային բազան։
Հարվածները պատասխանն են եղել այս շաբաթ իրականացված սաուդյան ավելի քան 450 ավիահարվածների։