ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյան

ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին: ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  անդրադառնալով Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ անիմաստ է համարում այդ թեմայով խոսակցությունը. «Անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք օրինակ՝ Ադրբեջանին: Մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք: Մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, թե ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը: Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից՝ անընդունելի և անհասկանալի է, մյուս կողմից ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ: Խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է, կարող ենք այս հարցուպատասխանի ժամանակ հեշտությամբ խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու»:

Leave a comment