Չինաստանում առաջին կիսամյակում NEV-ներին բաժին է ընկել ավտոմեքենաների գրանցումների ընդհանուր թվի 49.4%-ը

Չինաստանում առաջին կիսամյակում գրանցվել է նոր էներգիայի աղբյուրներով աշխատող 5.19 մլն նոր ավտոմեքենա (NEV), որոնց բաժին է ընկել գրանցումների ընդհանուր թվի 49.4%-ը: Այս մասին հայտնել է երկրի Հանրային անվտանգության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 10.51 մլն նոր ավտոմեքենա, ինչպես նաև 5.11 մլն մոտոցիկլետ։

Հունիսի վերջի դրությամբ երկրում հաշվվում էր 476 մլն տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 371 մլն ավտոմեքենա։ Ճանապարհներին շահագործվող NEV-ների ընդհանուր թիվը կազմել է 48.97 մլն, կամ ավտոմեքենաների ամբողջ պարկի 13.2%-ը։ NEV-ների թվում 33.675 մլն-ը բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաներ էին։

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց թիվը հասել է 567 մլն-ի, որոնցից 533 մլն-ն ունեցել է ավտոմեքենա վարելու իրավունք։ Հունվար-հունիս ամիսներին վարորդական իրավունք առաջին անգամ ստացել է 13.04 մլն մարդ, ինչը 3.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Նախարարության տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ Չինաստանի 105 քաղաքներում ավտոմեքենաների պարկը գերազանցել է 1 մլն միավորը՝ նախորդ տարվա 101 քաղաքի համեմատ։ Այդ թվում՝ 47 քաղաքում կար ավելի քան 2 մլն ավտոմեքենա, իսկ 27-ում՝ ավելի քան 3 մլն։

Պեկինում, Չենդուում և Չունցինում ավտոմեքենաների թիվը գերազանցել է 6 մլն-ը, իսկ Շանհայում, Սուչժոուում, Չժենչժոուում, Սիանում, Հանչժոուում և Ուհանում՝ 5 մլն-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment