Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով Ռոստովում զոհերի թիվը հասել է 5–ի

Բաժանորդագրվել

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռոստովի ուղղությամբ Ուկրաինայի գիշերային հարձակման զոհերի թիվը հասել է հինգի․ դրոնի հարվածից քանդված տան փլատակներում հայտնաբերվել են ևս 2 չափահասի և 1 երեխայի մարմիններ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԹՍ–ների հարձակման հետևանքով ամուսնական զույգ է մահացել։

«Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար։ Տուժածներին ցուցաբերում ենք անհրաժեշտ օգնություն»,-գրել է նա տելեգրամյան ալիքում։

Հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետներն ու փրկարարները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment