Ժնևում ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող համարվել «մարդու իրավունքների փարոս»։ Այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի լիազորությունների երկարաձգման քվեարկությունից հետո։
«ԱՄՆ-ը ժամանակին մարդու իրավունքների փարոս էր։ Այժմ այլևս այդպես չէ։ Այսօր նրանք կանգնած են Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի կողքին՝ մեկուսացված վիճակում։ Եվ աշխարհն այլևս չի լսում նրան»,- հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցչությունը։
Այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ում Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի լիազորությունների երկարաձգման վերաբերյալ քվեարկությունից հետո։ Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Արգենտինան և մի շարք այլ երկրներ։
Այս հայտարարությանը պատասխանել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցը՝ նշելով, որ «Ֆրանսիան քվեարկել է հօգուտ այն մարդու, ով դասեր է տալիս ազատ և ինքնիշխան ժողովրդավարություններին, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Իսրայելը՝ միաժամանակ աչք փակելով աշխարհի ամենադաժան ճնշող վարչակարգերի գործողությունների վրա»։
Ֆոլկեր Թյուրքը իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս քննադատել է Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունների համար։
Alpha News