Իսրայելը սպառնացել է տարհանել Գազան, եթե իսրայելցիներ առևանգվեն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է «Համաս» շարժմանը, որ Իսրայելը պատրաստ է տարհանել Գազայի բնակիչներին ու ոչնչացնել դրա ենթակառուցվածքները, եթե խմբավորումը կրկին փորձի պատանդ վերցնել Իսրայելի քաղաքացիների։

«Հաշվի առնելով տարբեր մտադրություններն ու հետախուզական տվյալները՝ ես նախազգուշացնում եմ այս ահաբեկչական կազմակերպությանը և նրա աջակիցներին՝ Իրանից մինչև Էրդողան. եթե առևանգվի գոնե մեկ իսրայելցի զինվոր կամ քաղաքացի, ապա Գազա քաղաքի ողջ բնակչությունը՝ մեկ միլիոն մարդ, կտարհանվի դեպի հարավ», – հայտարարել է Կացը։

Նախարարը նաև սպառնացել է ոչնչացնել շենքեր, այդ թվում՝ բնակելի։ «Սա այն լեզուն է, որը հասկանում են Գազայում և Լիբանանում գործող ջիհադական ահաբեկչական խմբավորումները։ Եվ սա այն լեզուն է, որով մենք ենք խոսում՝ բնակչության տարհանում, ենթակառուցվածքների ոչնչացում և տարածքի գրավում», – ընդգծել է Կացը։

 

Leave a comment