Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հունվար-հունիս ամիսներին բյուջե են փոխանցել ավելի քան 1,1 տրիլիոն դրամ

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2026 թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են փոխանցել ավելի քան 1,109 տրիլիոն դրամի հարկային և մաքսային վճարումներ


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2026 թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են փոխանցել ավելի քան 1,109 տրիլիոն դրամի հարկային և մաքսային վճարումներ։ Սա շուրջ 12,6%-ով ավելի է 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։


Ներկայացված տվյալների համաձայն՝ հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 939,96 միլիարդ դրամ (մոտ 14,7%-ով ավելի, քան մեկ տարի առաջ), իսկ մաքսային մարմնի կողմից՝ 169,94 միլիարդ դրամ (մոտ 2%-ով գերազանցում է 2025 թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշը)։


Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում ընդգրկվել են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը — 41,61 միլիարդ դրամ, «Մոբայլ Սենթր Արթ»-ը — 38,16 միլիարդ դրամ, Արդշինբանկը — 33,60 միլիարդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»-ն — 31,50 միլիարդ դրամ, «Գրանդ Տոբակո»-ն — 28,95 միլիարդ դրամ, Ամերիաբանկը — 22,15 միլիարդ դրամ, Digitain-ը — 17,91 միլիարդ դրամ, Soft Construct-ը — 17,49 միլիարդ դրամ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը — 15,71 միլիարդ դրամ և «Իմէքս»-ը — 13,92 միլիարդ դրամ։


 

Leave a comment