Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–ից ԵՄ արտահանման հնարավորությունների ընդլայնումը

Բաժանորդագրվել

Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում կարևորել է Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության խորացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր և վերահաստատել երկկողմ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու ու համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։

Կառավարության հաղորդագրության համաձայն` Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Զրուցակիցներն ընդգծել են Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու կարևորությունը։

Leave a comment