Հայաստանի տարածքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ, սեպտեմբերի 20-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, իսկ 21-23-ին՝ կեսօրից հետո, կանխատեսվ է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ։
Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են սպասվում, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում, իսկ սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 16-19 մ/վ արագության։ Սեպտեմբերի 21-23-ը մայրաքաղաքում առանց տեղումների եղանակ է սպասվում։
Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկն օդի ջերմաստիճանը հասնելու է 29-31 աստիճանի, իսկ երեկոյան գրանցվելու է +20…+22 աստիճան։